Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտի՝ տուն վերադարձած քաղաքացիներին: Օգնություն է ստացել ավելի քան հարյուր ընտանիք:  

Ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են նաև ռազմական գործողություններից տուժած շրջաններում ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները: Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 000 մարդ է բնակվում:

Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները մինչ այժմ բուժօգնություն են ցուցաբերել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս