Երեկ երեկոյան կորել է կապը Հադրութի Հին Թաղերի և Խծաբերդի մարտական դիրքերի անձնակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

զինվոր սահման մութ

Երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, հայտնում է Պաշտպանության բանակը։

«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,-ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ վերջին երկու օրում գերեվարել են 100 հայ զինծառայող, խոսվում է նար գերիների շրջանում մահերի մասին:

--00—ԼՄ