Սու-25-ը գտել են Մարալիկի «Ծակքար» կոչվող տարածքում. օդաչուները զոհվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Պաշտպանության նախարարության Սու-25 ինքնաթիռը գտել են Մարալիկի «Ծակքար» կոչվող հատվածում, երկու օդաչուները զոհվել են։ Այդ մասին 24News-ին հայտնեց Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը։

«Մի քանի ժամ տևած համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ Սու-25-ը հայտնաբերվեց Մարալիկի «Ծակքար» կոչվող տարածքում, օդաչուները զոհվել են»,- ասաց Գևորգյանը։

ՊՆ–ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:

Հայտնի է, որ ինքնաթիռի անձնակազմը 2 հոգուց էր բաղկացած։