Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ Թալինում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) տեղում է ձյուն։

 
--00—ՄՀ