Գերի ընկած շիրակցիների հարազատները բացել են Գյումրի-Երևան ճանապարհը.ի՞նչ են խոստացել նրանց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատները Շիրակի մարզպետի և ոստիկանապետի հետ հանդիպումից հետո բացել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը, գրում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զինծառայողների հարազատներին հայտնել է, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

«Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու ու, երբ ունեցանք տեղեկություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,- ասել է մարզպետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած, դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողները հիմնականում Շիրակի մարզից են: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:

--00—ԼՄ