Մանդատը վայր դրած իմքայլական պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով  պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Արամ Խաչատրյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Նշենք, որ իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի էր ներկայացրել դեկտեմբերի 8-ին:

--00—ԼՄ