Արցախում առաջնահերթության կարգով ի կատար ածվելիք 3 քայլ պետք է լինի․ Ղարամյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Ղարամյան

 Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախում առաջնահերթության կարգով ի կատար ածվելիք 3 քայլերը պետք է լինեն

1. ներքին և արտաքին ճակատներում մինիմալ անվտանգային միջավայրերի ստեղծումը և ապահովումը,

2. բնակչության սոցիալական և տնտեսական խնդիրների լուծումը

3. Արցախում տեսանելի ապագայի նկատմամբ հույսն ու հավատը վերականգնելու նպատակով հոգեբանական և բարոյական առումներով հուսալի միջավայրի ստեղծումը…»
--00—ՄՀ