Արթիկում, Ապարանում, Մեղրիում, Վայքում ձնախառն անձրև է, Տիգրանաշենի ոլորաններում՝ մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Արթիկի, Ապարանի, Մեղրիի, Վայքի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Կոտայքի, Թալինի, Ախուրյանի, Արարատի, Եղեգնաձորի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Արագածի, Սպիտակի,Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև։

Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ