Հայ զինծառայողներին շրջափակումից դուրս բերելու տեսանյութն իրական է. ՊՆ

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն, արձագանքելով այդ տեսանյութի տարածմանը, տեղեկացնում է.

«Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»:

--00--ԱԹ