Ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում․ ԱՄՆ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

պետդեպ

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմանը», - ասել է նա ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է «(Վաշինգտոնը) հակազդի Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:

«Դա, իհարկե, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար»,-ասել է Կուպերը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

--00—ՄՀ