Ոստիկանության Արագածոտնի վարչության բաժնի պետն աշխատանքից ազատվել է այլ պատճառով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

Ջանիկ

Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։

Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հաղորդում է Mediaport-ը:

Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։

--00—ՄՀ