Moderna-ն սպասում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտոնագրին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

կորոնավիրուս

Moderna դեղագործական ընկերությունը հավանաբար շատ շուտով կստանա կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութն արտադրելու ու տարածելու արտոնագիր, քանի որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի վարչության անդամներն այս պատվաստանյութի մեջ լուրջ մտահոգող փաստեր չեն հայտնաբերել: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։ 

Ըստ վարչության փորձագետների, երկու չափաբաժիններով տրամադրվող պատվաստանյութը մեծ արդյունավետություն է գրանցել կովիդ 19 հիվանդությունը կանխելու հարցում եւ 18-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ չի գրանցել վտանգավոր կողմնային ազդեցություններ:

Այսպիսի մեկնաբանություններ են տեղ գտել այն փաստաթղթերում, որոնք հինգշաբթի օրը դրված են քննարկման: Քննարկումներ, որոնց արդյունքից է մեծապես կախված Moderna-ի պատվաստանյութի արտոնագրի ճակատագիրը:

Moderna-ն արտոնագիր ստանալուց հետո կդառնա ԱՄՆ-ում իր պատվաստանյութն արտադրելու իրավունք ստացած երկրորդ ընկերությունը Pfizer եւ գերմանական BioNTech համատեղ ընկերություններից հետո:

Pfizer-ի պատվաստանյութի ներարկումներ սկսվել են երկուշաբթի օրվանից, եւ հույս կա, որ նեաւ Moderna-ի պատվաստանյութի միջոցով շուտով կիրականացվեն այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում 20 միլիոն անձանց պատվաստման ենթարկելու խոստումները:

--00—ՄՀ