Կապանում ճանապարհները փակ են․ ցուցարարները պահանջում են ապահովել սահմանի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

 Կապանում ցուցարարները փակել են ճանապարհները։ Նրանք պահանջում են ապահովել Ադրբեջանի հետ սահմանակից Կապանի գյուղերի անվտանգությունը:

Ինչ-որ պահի մի քանի մեքենաներ և շտապօգնության մեքենան փորձել են անցնել ցուցարարների միջով, և լսվել են կրակոցներ:

Նոր իրադրությամբ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանը հասել է Կապան քաղաքին ու հարակից գյուղերին։

--00—ՄՀ