ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը: Այս տարի այն անցկացվում է վիդեոկոնֆերանսի ձևաչափով, պատճառը համաճարակային իրավիճակն է:
Պետության ղեկավարը հարցերին պատասխանում է Նովո-Օգարիովոյի նստավայրից: Իսկ լրագրողները հարցեր են ուղղում Առևտրի համաշխարհային կենտրոնի դահլիճից:
Մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչները մասնակցում են ասուլիսին՝ առանց իրենց դաշնային շրջանից դուրս գալու: Յուրաքանչյուր շրջանում կազմակերպվել են հատուկ հարթակներ:
--00—ԼՄ