Ղարաբաղում ռուս սակրավորները 195 հա մաքրել են չպայթած ականներից և արկերից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

հասարակական

Լեռնային Ղարաբաղում Մարդասիրական ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կիլոմետր ճանապարհ:

Ստուգվել է 405 շենք՝ չպայթած զինամթերք գտնելու նպատակով: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան վեց հազար պայթյունավտանգ առարկա:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչպես նաև անհետ կորածների որոնումները:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբում տեղակայված անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հավաքման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսազանգ:

--0--ԿԿ