Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

ԱԻՆ

Մարտական գործողությունների Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում՝ որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է ևս 41 զոհված  հայ զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,-մանրամասնեց Թադևոսյանը:

 --00—ՄՀ