ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը չեղյալ է համարվել՝ հայկական կողմի խնդրանքով. Ուշակով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը,գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել», - ասել է Յ. Ուշակովը լրագրողներին:

Նա նշել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: