Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի՝ Լիսագորի հատվածը տեղ-տեղ անանցանելի է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:

Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն, ընդհանուր առմամբ, անցանելի է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ