Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին արժանանալը յուրահատուկ զգացում է․ Լևանդովսկի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։

Լևանդովսկին նշել է, որ Մեսիի և Ռոնալդուի դարաշրջանում այս մրցանակին արժանանալը յուրահատուկ զգացում է:

 Մրցանակին հավակնում էին նաև Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

 --00—ՄՀ