Իշխանությունը հասկանում է՝ կորցրել է լեգիտիմությունն ու խուճապի է մատնվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում խաբել է մարդկանց, հետևաբար նրա փաստարկը, թե նոյեմբերի 10-ի հայտարարությամբ 25-30 հազար զինվորի կյանք է փրկել, արժանահավատ չէ: 24News-ի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը հայտնվել է իր իսկ գեներացած ստերի թակարդում, ու, ցավոք, այդ կեղծիքի շրջափուլից դուրս չենք գալիս

Սամսոնյանն իշխանական իր գործընկերների՝ «Իմ քայլի» պատգամավորների մոտ մեղքի զգացում, չի նկատել: Գիշերները, գուցե չեն քնում, ասում է նա, բայց նրանց կեցվածքում մեղքի զգացում չկա:
«Փաշինյանը սուտը ստի վրա դնելով է իշխանություն կառուցել, մինչև չհեռանա, այդ բուրգը չի քանդվի: Իշխանությունը հասկանում է՝ կորցրել է լեգիտիմությունն ու խուճապի է մատնվել»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ