Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ուրբաթ օրը նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝  պայմանավորված հոր ՝ Վովա Փաշինյանի մահվան հետ: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

«Այդ ժամանակ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է հոր հուղարկավորությանը, ուստի նա չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայկական կողմից ոչ ոք չի մասնակցի հանդիպմանը», - նշել են մամուլի ծառայությունից։

 --00—ՄՀ