Աջակցություն՝ Կոտայքի մարզին. Ակունք, Ջրվեժ, Անի համայնքները «ԿամԱԶ» և աղբաման են ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

 

1

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հաղորդում են, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Շիրակի մարզի Անի համայնքները ստացել են հերթական աջակցությունը։

Ակունք համայնքը ստացել է ինքնաթափ «ԿամԱԶ»՝ 24 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում այսօրվա  դրությամբ Ակունքին գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա տրամադրելու համար ներդրվել է ընդհանուր 53 միլիոն 816 հազար դրամ։

Անի համայնքն այս անգամ ստացել է 150 հատ պլաստմասսայե աղբաման, որի ձեռքբերման համար ներդրվել է 3 միլիոն 825 հազար դրամ։ Տպավորիչ են նաև Անի համայնքում վերը նշված ծրագրի ջրջանակում ներդրված ընդհանուր միջոցները՝ 111 միլիոն 125 հազար դրամ, որով ևս հզորացվել են այս համայնքի կարողությունները՝ համայնքային խնդիրները սեփական ուժերով լուծելու տեսանկյունից։

Ջրվեժն այս ամիս է դարձել Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շահառու։ Համայնքն առաջին աջակցությամբ ստացել է 270 հատ պլաստմասսայե աղբաման, որոնցից 58-ը ունեն 360 լիտր, 66-ը 660 լիտր, 146-ը 770 լիտր տարողություն։ Ընդհանուր ներդրումը կազմել է 19 միլիոն 156 հազար դրամ։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի` հինգ տոկոս համաֆինասավորմամբ, կառավարումն իրականացնում է ՏԿԵ նախարարությունը:

--00—ԼՄ