Moderna-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին Է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Մոդերնա

Moderna ընկերությունը հարկադրված Է եղել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին ոչնչացրել այն խնդրի պատճառով, որն առաջացել Է արտադրելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով պատվաստանյութերի գծով ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խորհրդական Մոնսեֆ Սլաուիին:

Նշվում Է, որ «քամելու» հետ կապված խնդիրն առաջացել Է արտադրության եզրափակիչ փուլերում: Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանի խոսքով, Moderna-ն առաջվա պես կկարողանա պլանավորված 20 մլն չափաբաժինն արտադրել այս ամսին եւ 85-ից մինչեւ 100 միլիոն չափաբաժին՝ ԱՄՆ-ի համար՝ 2021 թվականի առաջին եռամսյակում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ փորձագետների կոմիտեն FDA բժշկական կարգավորիչին հանձնարարել Էր ԱՄՆ-ում օգտագործել COVID-19-ի դեմ Moderna-ի արտադրության պատվաստանյութը: Ինչպես սպասվում Է Moderna-ի պատվաստանյութը կարող Է ԱՄՆ-ում հավանության արժանանալ արդեն դեկտեմբերի 18-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱԹ