Պորտուգալիայի նախագահը ևս վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

--00—ԼՄ