Քոչարյանի կալանքի մասին որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին որոշումը։ Այդ մասին նիստի ավարտից հետո հայտարարել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

«Դատարանը որոշումը կհրապարակի ուրբաթ՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 16։00-ին»,- ասել է Ալումյանը և տեղեկացրել, որ գործի քննությունն ամբողջությամբ ավարտվել է։