Կառավարությունն իր պոպուլիստական որոշումներով վտանգում է հանրության ապագան․ Վարդան Արամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Այս իրականության պայմաններում առաջնահերթությունը կտայի տնտեսական համակարգը արագ կարգավորելուն և տնտեսվարողներին օժանդակելուն, որովհետև տնտեսական աճը ստեղծում է տնտեսվարողը, և, առանց այդ համակարգը կարգավորելու, միանգամից անցնել պարտավորություններին խիստ վտանգավոր է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս կառավարությունն ընդունում է, որ պոպուլիստական քայլեր է անում, որովհետև դա ամբոխահաճո է, բայց  այդ գործողություններով մեր հանրությանը տանում է ավելի մեծ վտանգի:

«Հակառակը պետք է լինի, պետք է բյուջեն վերանայեն։ Նշված ընթացիկ ծախսերը, որոնք բարձրացվել են, կառավարության մի շարք որոշումներով  պետք է վերանայեն։ Բա՞րդ գործ է, այո՛, ժամանակատա՞ր է, այո՛, պահանջելո՞ւ է ջանքեր և կառավարչական հմտություններ, այո՛, ունի՞ այս կառավարությունը այդ հնարավորությունը, ո՛չ»,- ասել է ֆինանսների նախկին նախարարը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող մի շարք կարևոր այլ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:--0--ԿԿ