Հադրութի շրջանում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է. ԱՀ ՄԻՊ

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News  

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Արցախի  ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:

Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք:

Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա»:

--00--ԱՀ