Շուշիում ռուս սպա է զոհվել. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News  

.

Դեկտեմբերի 17-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհի մի հատվածի ականազերծման ժամանակ պայթյունի հետևանքով ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ականազերծող խմբի սպան ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

Աղբյուրի հաղորդմամբ զինծառայող շտապ բժշկական օգնություն է ստացել, սակայն հիվանդանոց տեղափոխվելիս նա մահացել է:

«Պաշտպանության նախարարությունը բոլոր հնարավոր և անհրաժեշտ օժանդակությունն ու աջակցությունը կտրամադրի զինծառայողի ընտանիքին», - նշվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ