Փաշինյանի հրաժարականը պահանջող գործարարների  նկատմամբ արշավ է սկսվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News  

․

«Հրապրակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ արշավ է սկսվել․ ՊԵԿ-ը, ՊՎԾ-ն լայնամասշտաբ ստուգումներ են իրականացնում նրանց հիմնարկներում եւ օբյեկտներում։ Նախ՝ Արկադի Համբարձումյանի «Դերժավայում», ապա՝ Գրիգորյանների «Ավշարում» եւ այլն։

Նախօրեին, կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հրատապ հարցով քննարկվել է նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։

Փաշինյանը հույս ունի ճնշումներով վախեցնել գործարարներին, որոնք պատրաստվում են միանալ երեքշաբթի օրը հայտարարված գործադուլին։ Իսկ Փաշինյանի սրտի օլիգարխները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, իր  աշխատողներին հրահանգել է մասնակցել այսօրվա սգո երթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ