Ընդդիմության ղեկավար մարմնում 6 անձ կա՝ 2-ը նախկին նախագահներն են․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News  

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ընկալումներում ընդդիմությունը դեռ ներկայանում է 17 կուսակցությունների տեսքով, թեեւ 17-ի ֆորմատը վաղուց գոյություն չունի, ընդլայնվել է՝ հասնելով 22-ի, դրան գումարած՝ հանրային գործիչները։

Բայց այս ֆորմատն էլ գործուն չէ, քանի որ իրականում գործում է 6 անձից կազմված մի ղեկավար մարմին, որն էլ հիմնականում որոշումներ է կայացնում։ Այդ 6 անձինք են՝ 3 կուսակցությունների նախագահները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», ինչպես նաեւ երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եւ Վազգեն Մանուկյանը։ Բայց այս մարմնից բացի, կան նաեւ 3 այլ միավորներ։

Մեկը քաղաքական հանձնախումբն է՝ տարբեր կուսակցությունների մեկական ներկայացուցչից կազմված, որոնք պարբերաբար նիստեր են անում, մյուսը կազմակերպական հանձնաժողովն է, որը բողոքի ակցիաների եւ մյուս միջոցառումների համակարգմամբ է զբաղված, եւ իրավական հանձնախումբը, որն իրավական գործընթացն է համակարգում՝ իրավապահներին դիմումներ, դատախազության եւ ոստիկանության հետ կապված բողոքի ակցիաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ