Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ Գորիսում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News  

գորիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Գորիս քաղաքում մառախուղ է։

 --00—ՄՀ