Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News  

կասետային

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:

Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը:

Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

 --00—ՄՀ