Եղեգիսի կիրճում արջերի ապօրինի որս է եղել, հետաքննություն է ընթանում. լուսանկար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է Եղեգիսի կիրճում տեղի ունեցած արջերի ապօրինի որսի մասին, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ ընդգծելով, որ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Նշվում է, որ նախարարության ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության հետ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

նկար

--00—ԼՄ