ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել նոր սահմանների պաշտպանության գործում։

--00--ԱՀ