Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +4+6:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝-3+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝-3+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -3+2,

Լոռիում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+6,

Տավուշում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+8,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+7,

Արարատում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+6,

Արցախում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+6 (հովիտներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 4+8):

--0--ԿԿ