Մտահոգվելու բան չկա, պետք է շատ ուշադիր լինել և զանգել ԱԱԾ անհասկանալի դեպքերի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա։   

«Զինուժ մեդիային» տված հարցազրույցում նա ասել է, որ մտահոգվելու բան չկա, պետք է շատ ուշադիր լինել և զանգել ԱԱԾ անհասկանալի դեպքերի ժամանակ։ Նա նաև նշել է, որ ռուս սահմանապահների տեղակայումը ՀՀ ինքնիշխանության կորուստ համարել չի կարելի։

 --0--ԿԿ