Գորիսի մուտքը փակելիս Սյունիքի ոստիկանապետը զոհվածի մորը ևս արգելել է գնալ՝ ԴՆԹ թեստ տալու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Սյունիքի ոստիկանության պետ Ալիկ Հակոբյանը զոհվածի մորն է արգելել է մեկնել Երևան՝ ԴՆԹ թեստ հանձնելու և որդու դին ճանաչելու: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավկան ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը և կից տեսանյութ հրապարակել:

Զոհվածի մայրը հրապարակված տեսանյութում Ալիկ Հակոբյանին ասում է, որ որդին զոհվել է հոկտեմբերի 3-ին, բայց ցայսօր դին չկա:

«Հիմա ես գնում եմ, անալիզը բերեմ, ո՞նց գնամ: Երևանից զանգել, ասել են՝ դիեր կան, եկե՛ք, ԴՆԹ տվեք, հիմա ես ո՞նց գնամ, իմ երեխուն գտնեմ»,-ասել է զոհվածի մայրը:

Ի պատասխան՝ Ալիկ Հակոբյանն ասել է. «Ներողություն եմ խնդրում, մայրի՛կ ջան, ես քո հարցին չեմ կարող պատասխանել: Մեքենայով ոչ ոք չի անցնելու»:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան սյունեցիները հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում՝ փոչձելով փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը, սակայն, քաղաքացիներին արգելել է դուրս գալ Գորիսից ու իրականացնել բողոքի ակցիան: Վաղ առավոտյան, ինչպես արդեն հայտնել ենք, ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը: Նա էր հորդորել գորիսեցիներին ավտոերթ անել և թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիքի մարզ։

--00—ԼՄ