Փաշինյանն ընդհատել է Սյունիքի մարզ այցելությունն ու վերադարձել Երևան

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է Սյունիք այցը և վերադառնում է Երևան: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ 

Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։

Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»։

--00--ԱԹ