ԱԺ խոսնակը հայտարարություն է տարածել Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել խորհրդարանի պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին: Այդ մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է հայտարարության մեջ:

Տիգրան Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեկտեմբերի 18-ին:

--00—ԼՄ