Կրեմլը գնահատել է ադրբեջանական սփյուռքի հետ Նարիշկինի կապի վերաբերյալ տեղեկությունները

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Նարիշկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի` ադրբեջանական սփյուռքի հետ ունեցած ենթադրյալ կապերի մասին տեղեկությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Ավելի վաղ «Проект» պարբերականը հետաքննություն էր հրապարակել, համաձայն որի` Սերգեյ Նարիշկինը ԼՂ-ում պատերազմի ընթացքում իբր Մոսկվայում է եղել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի ընտանիքի անդամներից մեկի հետ: Բացի այդ, նշվում էր, իբր Նարիշկինը սերտ կապերի մեջ է Ադրբեջանում ծնված գործարար Գոդ Նիսանովի հետ, օգտվում է նրա կարողությունից, իսկ նրա դուստրն ընկերություն է անում Ադրբեջանի նախագահի աղջկա` Լեյլա Ալիևայի հետ:

«Ոչ, դա նախագահին չի հետաքրքրել»,- պատասխանել է Պեսկովը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք նախագահ Պուտինին հետաքրքրել է այն ամենը, ինչի մասին նշվել է Նարիշկինի և ադրբեջանական սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատմող հետաքննության մեջ: Պեսկովը նաև տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ այս հարցը չի քննարկվել: 

 

--00--ԱԹ