Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

մառախուղ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մառախուղ է։

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԱԹ