Ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու սպանության սպառնալիքի 4-ական, ծեծի 3, յուրացման կամ վատնման 2, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, սառը զենքի հայտնաբերման ու սանիտարահամաճարակային կանոնների խախտման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: