Լուկաշենկոն ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարների հետ հանդիպմանը կբարձրացնի արգելքների հարց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

«Ես դեկտեմբերին կմեկնեմ Պետերբուրգ, որպեսզի Ամանորի նախաշեմին ավանդաբար հանդիպեմ երկրների ղեկավարների հետ եւ, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկեմ կենսական հարցեր»,- այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նշել է, որ ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը կբարձրացնի արգելքների հարցը, որոնք խոչընդոտում են միության սահմաններում աշխատուժի տեղաշարժին եւ առեւտրին:

«Եթե խոսենք Ռուսաստանի հետ մեր համագործակցության մասին, ես մի խնդիր ունեմ՝ մենք պայմանավորվել էինք աշխատուժի, կապիտալի, ծառայությունների, ապրանքների եւ այլնի ազատ տեղաշարժի մասին։ Առանց դրա չի կարող ԵՏՄ լինել, եւ նույնիսկ մաքսային միություն չի կարող լինել։ Ինչո՞ւ այն չկա»,- հայտարարել է նա ։

Նա նշել է, որ արգելքների վերացման մասին պայմանավորվածություններն ընդգծվել են մի շարք պայմանագրերում, սակայն իրականում դրանք շարունակում են գոյատեւել։