Մայրը երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը․ Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ երեխայի կյանքը փրկած Էմմա Ավագյանին․

«Էմմա Հակոբյանն այն հերոսուհի մայրն է, ով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ 7 օր 6 ժամ 40 րոպե իր 3 ամսեկան երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը»: