Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է իր անձնական վախերով. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  21,  24News 

Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է միայն իր անձնական վախերով՝ ինչպես ընդհանրապես որպես մարդ, այնպես էլ՝ որպես երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով օրերս Եռաբլուրում ստեղծված իրավիճակին։

«Իրականում՝ այն, ինչ կատարվեց Եռաբլուրում շատ ցավալի էր և վշտացնող։ Չի կարելի վարչական ռեսուրսի օգտագործմամբ՝ մարդկանց տանել սգո միջոցառման։ Դա շատ ամոթ էր և դա ամոթ էր աշխարհի առաջ, որովհետև աշխարհը տեսավ ով է ղեկավարում երկիրը »,- նշել է Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանի գործողություններում բացակայում է քաղաքական բաղադրիչը։ «Ես չեմ տեսնում քաղաքական պրոցես, տեսնում եմ ինչ-որ կենդանական պրոցես՝ ինչ-որ դիրքեր զբաղեցնելու, ինչ-որ մարդկանց ապացուցելու»,- նշել է Սաղաթելյանը։

Երկրում առկա քաղաքական ճգնաժամի առկայությունը ընդունում է նաեւ Ն.Փաշինյանը, սակայն հրաժարական չի տալիս։ Ինչու Ն.Փաշինյանը չի գնում այդ քայլին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Ա.Սաղաթելյանն ասել է. «հրաժարական չտալը կապված է կամ նրա վախերի հետ, կամ կան չավարտված ծրագրեր, որոնք պետք է ավարտի»։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի ներկայիս վարքագծի հետեւանքով մենք օրեցօր կորցնում ենք մեր դիրքերը, հայությունը, այդ թվում Սփյուռքում բնակվող հոգեբանական ընկճվածության մեջ է և որևէ դրական մեսիջ մայր հայրենիքից չի ստանում։ «Հայապահպանությունը դարձել է լրջագույն խնդիր,- արձանագրել է Ա.Սաղաթելյանը։ 

 --00—ՄՀ