«Դավաճան», «Ճանաչենք ազգի տականքին»․ ՀՅԴ-ականները «Անտարես»-ի պատին պաստառներ են փակցրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

ՀՅԴ ՀԵՄ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակել են լուսանկարներ, որտեղ ներկայացված է Անտարեսի դուռն՝ այսօր․

«Անհայրենիքները նպաստավոր պայմաններ են գտել ինքնադրսևորվելու։

Բայց մենք նրանց միշտ հիշեցնելու ենք իրենց ով լինելը։ Անտարեսի դուռն այսօր»,-գրել են դաշնակցականները։

․

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Մարտիրոսյանը սկանդալային գրառում էր արել՝ անդրադառնալով Սյունիքի մարզի սահմաններում առաջացած խնդիրների մասին․ «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել:  Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ»,-գրել էր նա:

--00--ԱՀ