Նոր Հայաստան՝ «նոր տեխնոլոգիաներ». ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին Արմավիրում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակում Արմավիր էր այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախկինում, երբ երկրի առաջին դեմքն այցելում էր որևէ մարզկենտրոն կամ քաղաք, տեղական իշխանությունները երկրի ղեկավարին հավուր պատշաճի դիմավորելու համար մի մեքենա ասֆալտով փակում էին քաղաք մտնող ճանապարհի փոսերն ու ասֆալտի ճաքերը՝ ցույց տալու համար, թե որքան բարեկարգ են իր ղեկավարած երկրի ճանապարհները: Դա լինում էր երկրի ղեկավարի միակ օգուտը տվյալ քաղաքին, քանի որ գոնե որոշ ժամանակ այդ փոսերը չէին անհանգստացնում մարդկանց:

Մինչդեռ երեկ Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը որոշել էին խնայողություն անել և Նիկոլ Փաշինյանի այցից առաջ այդ փոսերը լցրել էին ճամփեզրից վերցված ցեխով: Ինչպես ասում են՝ նոր Հայաստան, նոր տեխնոլոգիաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս