«Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է». Արցախի հերոսը վարչապետին հիշեցնում է 1 տարի առաջ ասածը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով 1 տարի առաջ Ստեփանակերտում ասած խոսքերը:

«NO COMMENT...

«Արցախը Հայաստան է և վերջ»։

05.08.19 թ. Ստեփանակերտ։

 

«Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»:

21.12.20 թ.Սիսիան։

Հ. Գ. 1-ին արտահայտության ժամանակ և դրանից հետո որոշ արցախցիներ պատեհ և անպատեհ առիթներով կոկորդ պատռող գոռում-գոչյուններով կրկնում էին, հետաքրքիր է ի՞նչ կարծիքի են 2-րդ արտահայտության մասին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ ՀԱՊԿ–ը մեզ ասում է, որ ձեր սահմանը սա է և դուք եք նկարագրել այն։ Մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտություն անենք»:

--00—ԼՄ