Հարությունյանն ու Ավինյանը քննարկել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնման հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ:

--00—ՄՀ