Իմ քայլը արցախցի 6-12 տարեկան 4750 երեխայի համար կազմակերպում է ամանորյա ներկայացումներ

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News 

Ամանոր

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը հայտնում է, որ արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում են ամանորյա միջոցառումներ:

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հրավերով և միջոցներով երեխաները կայցելեն ՀՀ տարբեր քաղաքներում գործող թատրոնների այս օրերի ներկայացումներին: Մասնակից երեխաների համար նախատեսվում են նաև նվեր-փաթեթներ:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը միջոցառումների համար հատկացրել է 14 մլն 890 հզր դրամ (շուրջ 28 հզր ԱՄՆ դոլար):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, միջոցառումներին մասնակից երեխաների քանակը և ցուցակը հստակեցված ու կազմված է ըստ մարզպետարանների տված տվյալների:

Երևան – դեկտեմբերի 24, 28, 29 – 8 ներկայացում 2300 երեխայի համար

Գեղարքունիք – դեկտեմբերի 22, 23, 24 – 6 ներկայացում 900 երեխայի համար

Սյունիք – դեկտեմբերի 26 – 3 ներկայացում 600 երեխայի համար

Շիրակ – դեկտեմբերի 23, 26 – 3 ներկայացում 510 երեխայի համար

Լոռի – դեկտեմբերի 29 – 3 ներկայացում 440 երեխայի համար

Նշենք նաև, որ Շիրակի մարզի ներկայացումները հովանավորել է «UNFPA Armenia»-ն:

--00—ՄՀ